ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր

Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր
16.06.2018 | 22:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:


Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Վարչապետ Փաշինյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն։
Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հարցին` Փաշինյանի այցը պայմանավորվա՞ծ է Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, պատասխանեց. «Չէի ասի, որ պարոն Փաշինյանի այցը հատուկ այդ դեպքերով է պայմանավորված։ Նա երբ ընտրվեց, իր առաջին այցը կատարեց Արցախ, և սա հերթական այց է»։

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ